‘Հրանտ Բագրատյան. Նախընտրական քարոզչության գումարը հավաքելու ենք ինչպես պատահի’

1417

«Ունեմ ընտրագրավ տալու հնարավորություն,  այսինքն՝ այդքան փող ես բանկում ունեմ»,- iLur.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Հրանտ Բագրատյանը, որը դեկտեմբերի 24-ին իր գլխավորած «Ազատություն» կուսակցության համագումարում առաջադրվեց 2013 թվականի նախագահական ընտրություններում՝ որպես թեկնածու:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ միջոցներով կկազմակերպվի նախընտրական քարոզչությունը՝ Բագրատյանը նկատեց.

«Տեսնենք, ինչքան փող կհավաքվի՝ այնքան էլ կիրականացնենք»:

Իսկ մեր այն հարցին, թե ինչպես է պատկերացնում փող հավաքելու գործընթացը, Բագրատյանը նկատեց.

 «Չգիտեմ՝ ինչպես ենք հավաքելու, ինչպես պատահի, չգիտեմ, այլ բան չգիտեմ, կհավաքվի 1000 դոլար՝ կծախսենք այդքանը, հավաքվի՝ 5000՝ կծախսենք 5000 դոլարը»:

Նախորդ հոդվածը‘Չինաստանում շահագործման է հանձնվել աշխարհի ամենաերկար ճեպընթաց երկաթուղին’
Հաջորդ հոդվածը‘Զիդանը խորհուրդ է տվել «Ռեալի» գլխավոր մարզիչ նշանակել Մարչելո Լիպիին’