‘Պակիստանցի ծայրահեղականը մարդասիրական օգնություն է առաջարկել ԱՄՆ-ին ‘

697

Պակիստանյան «Ջամահաթ ադ-Դաուվա» բարեգործական կազմակերպության առաջնորդ Հաֆիզ Մուհամադ Սաիդն ԱՄՆ-ին իր օգնությունն է առաջարկել  «Սենդի» փոթորկի հետևանքները վերացնելու հարցում, հաղորդում է CNN-ը: «Եթե ԱՄՆ կառավարությունը թույլ տա, մենք այնտեղ կուղարկենք բժիշկների, փրկարարների, մարդասիրական օգնություն՝ մթերք և դեղորայք»,- ասել է Սաիդը: Հեռուստակայանը, սակայն, կասկած է հայտնում, թե նման համաձայնություն տալը շատ կասկածելի է, քանի որ «Ջամահաթ ադ-Դաուվայի» առաջնորդը միջազգային հետախուզման մեջ է գտնվում հենց ամերիկյան իշխանությունների պահանջով. վերջիններս նրա համար գլխագին են սահմանել 10 միլիոն դոլար: Վաշինգտոնի տվյալներով՝ Սաիդն է կանգնած 2008 թ. հնդկական Մումբաիում կազմակերպված ահաբեկչությունների ետևում, որոնց զոհ դարձավ 166 հոգի: Սաիդն ինքը, բնականաբար, ամբողջությամբ հերքում է իր մասնակցության վերաբերյալ տեղեկությունները: Նա նաև հայտարարել է, որ տեղյակ է, որ  իր համար գլխագին է սահմանվել, սակայն միևնույն է՝ իր պարտքն է համարում օգնել փորձանքի մեջ հայտնված մարդկանց, քանի որ դա է պահանջում իր հավատքը:

Նախորդ հոդվածը‘Հակաիրանյան նախաձեռնություններում Իսրայելը փորձում է ձեռք բերել Ֆրանսիայի օգնությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Մովսիսյանը կարող է հեռանալ «Կրասնոդարից»’