‘Պայքարի առաջին արդյունքները. Միջքաղաքային տրանսպորտը չի թանկանա. Մամուլ’

2467

Երեկ «ՀԺ»-ին հայտնի է դարձել, որ ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությունը փոշմանել է միջմարզային ու միջպետական ուղևորափոխադրումների սակագնի բարձրացման հարցում։ Նախարարությունից, թեև ոչ ուղղակի, հաստատել են այդ լուրը։

Հայտնի է, որ նախարար Գագիկ Բեգլարյանն ընդամենը օրեր առաջ ասում էր, որ թանկացումն անխուսափելի է, պարզապես դա պետք է լինի մինիմալ չափով։ Այսօր իրավիճակն այլ է՝ Երևանում ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաների և հասարակական ճնշումների արդյունքում։

Այս լուրը նաև հաստատել է Տրանսպորտի նախարարության աշխատակից Դավիթ Մելքոնյանը, որը «Հրապարակի» հետ զրույցում ասել է. «Այս պահի դրությամբ որևիցե թանկացում չկա: Այսօրվա դրությամբ մի դիմում ունենք, որը հանձնաժողովը քննարկել ու մերժել է: Փոխադրողի կողմից  500 դրամ բարձրացման առաջարկ է եղել, մերժվել է»:

Նախորդ հոդվածը‘Պաշտպանության փոխնախարարը փորձել է կանխել մեդալի վերադարձը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Իշխանություններն այլևս ադեկվատ չեն. Մամուլ’