Աշխարհում պաշտպանական ծախսերն աճում են արդեն յոթերորդ տարին անընդմեջ։
Պատմության ընթացքում առաջին անգամ ռազմական ծախսերը գերազանցել են 2 տրիլիոն դոլարը՝ գրեթե 2,1 տրիլիոն, հաղորդել է SIPRI Խաղաղության հիմնախնդիրների ուսումնասիրության միջազգային ինստիտուտը։
Ռազմական ծախսերը գնահատելիս SIPRI-ն օգտագործում է հաստատված ռազմական բյուջեների վերաբերյալ տեղեկությունները՝ համալրելով դրանք պաշտպանության և անվտանգության ուղղությամբ պետության ծախսերի վերաբերյալ տվյալներով։
2021 թ․ սպառազինության վրա ամենամեծ ծախսեր ունեցող երկրների հնգյակում են՝ ԱՄՆ-ը (801 մլրդ դոլար), Չինաստանը (293 մլրդ դոլար), Հնդկաստանը (76,6 մլրդ դոլար), Մեծ Բրիտանիան (68,4 մլրդ դոլար) և Ռուսաստանը (65,9 մլրդ դոլար)։
Զեկույցում նշվում է, որ Ռուսաստանի ռազմական ծախսերն աճում են երրորդ տարին անընդմեջ։ Անցյալ տարվա համեմատ՝ աճը կազմել է 2,9 %։
SIPRI-ն նշում է նաև Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիայից հետո Ուկրաինայի ռազմական ծախսերի աճը․ 2014-2021 թթ․ ռազմական բյուջեն մեծացել է 72 %-ով։
Փոխանցում է BBC-ն։