‘Պարզվում է, որ Արման Սահակյանը արդեն գիտությունների թեկնածու է. Մամուլ’

1335

«Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը վերջերս թեկնածուական թեզ է պաշտպանել։ Սահակյանի մամլո խոսնակ Մարգարիտա Սարգսյանը «Ժողովուրդ»-ին հայտնել է. «Պարոն Սահակյանը պաշտպանել է նոյեմբերի վերջին, թեման՝ «Պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման ուղիները ՀՀ-ում», ու նշեմ, որ շատ բուռն պաշտպանություն է եղել, եղել են բազմաթիվ հարցադրումներ, ակտիվ, ինչպես որ կարգն է, ընդդիմախոսներով»։

«Այսպիսով՝ Արման Սահակյանը, 2011թ. հունիսի 22-ից ստանձնելով իր պաշտոնը, հընթացս նաև սովորել է, թե ինչ է իրենից ընդհանրապես ներկայացնում պետական գույքի կառավարումը»,–գրում է թերթը։

Մեր կողմից նշենք, որ այսօր տեղի է ունենալու մեկ այլ երիտ ՀՀԿ-ականի՝ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանությունը:

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանի տան մոտ կատուներ բաց թողնել. Թեժ քննարկումներ Facebook-ում (մամուլ)’