‘ՊԵԿ նախագահի հավաստմամբ «Կարֆուրը» կգա Հայաստան (տեսանյութ)’

778

«Ես որքան տեղյակ եմ, «Կարֆուրի» մուտքը պատկան մարմիններում քննարկվում եւ կարծում եմ, որ նա կմտնի Հայաստանի շուկա», — հայտարարեց Խաչատրյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը: «Ազատություն» ռ/կ փոխանցմամբ՝ վերջին շրջանում լրատվամիջոցներում չեն դադարում հրապարակումներն այն մասին, թե հայաստանյան որոշ օլիգարխներ փորձում են խոչընդոտել ֆրանսիական ընկերության մուտքը Հայաստան։ «Կարֆուրից» չեն մեկնաբանում այս տեղեկությունը` ըստ էության ոչ հաստատելով, ոչ էլ հերքելով այն: Փետրվարի սկզբին «Կարֆուրի» հարցի հետ կապված հայտարարությամբ հանդես եկավ վարչապետ Տիգրան Սարգսյանը` նշելով, թե Հայաստանի իշխանությունները խիստ շահագրգռված են, որ ֆրանսիական ընկերությունը ներկայացված լինի Հայաստանում: «Թվիթեր» սոցիալական ցանցի իր էջում խնդրին անդրադարձել էր նաեւ Հայաստանում ԱՄՆ Ջոն Հեֆերնը` հույս հայտնելով, թե «Կարֆուր»-ի բացումը իրականություն կդառնա եւ դրական կանդրադառնա հայաստանյան շուկայում մրցակցության վրա:

Նախորդ հոդվածը‘Ընտրություններն ավարտվեցին, սկսվեց առևտուրը’
Հաջորդ հոդվածը‘Գուրգեն Եղիազարյան. Րաֆֆի Հովհաննիսյանն ընդդիմադիր չէ’