Պետրակով. «Մեր խմբում ֆավորիտը Հյուսիսային Մակեդոնիան է»

301

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքների մասին:

«Հետաքրքիր խումբ է: Ֆարերյան կղզիների հետ հանդիպելու փորձ չունենք։ Գիտեմ, որ այնտեղ արհեստական խոտածածկով մարզադաշտ է, որի վրա դժվար է խաղալ։

Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղացել ենք, շատ լավ հավաքական է։ Բավական լավ ու որակյալ խաղեր է անցկացրել Եվրոպայի առաջնության ընտրական փուլում։

Լատվիան անհարմար հավաքական է, որն ունի նոր գլխավոր մարզիչ։ Ինձ համար լավ առիթ է Լատվիայից կրած ցավալի պարտությանը տալու արժանի պատասխան։ Կարող եմ ասել, որ հիմա թույլ հավաքականներ չկան ու հաստատ լավ պայքարի ենք ականատես լինելու Ազգերի լիգայի գալիք խաղարկությունում։ Իմ կարծիքով՝ մեր խմբում ֆավորիտը Հյուսիսային Մակեդոնիան է»,- նշել է ուկրաինացի մասնագետը:

Խմբային փուլը կմեկնարկի սեպտեմբերին և կավարտվի նոյեմբերին:

Նախորդ հոդվածըՖուտբոլում կլինի նաև կապույտ քարտ
Հաջորդ հոդվածը«Ինտերը» բանակցում է Թարեմիի եւ Զելինսկու հետ