‘
Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Կրասնոդարում հանդիպեցին տեղի երկու թիմերը՝ «Կրասնոդարը» եւ «Կուբանը»:
Կրասնոդարյան այս դերբիում ամեն ինչ վճռեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելիի միակ գոլը: «Կուբանը» հաղթեց 1:0 եւ դուրս եկավ խաղարկության քառորդ եզրափակիչ: Ընդհանուր առմամբ «Կուբանը» շոշափելի առավելություն ուներ համբողջ հանդիպման ընթացքում եւ արժանի հաղթանակ տարավ:
«Կուբանի» կազմում Պիզելին մասնակցեց ամբողջ հանդիպմանը, իսկ Արազ Օզբիլիսը խաղադաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսում: Յուրա Մովսիսյանը «Կրասնոդարի» կազմում ընդհանրապես հայտավորված չէր:
Ռուսաստանի Գավաթ, 1/8 եզրափակիչ
«Կուբան» — «Կրասնոդար»` 1:0
Պիզելի՝ 19
‘