‘
«Զորամասերին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու աղմկահարույց դեպքից հետո սննդամթերքի ու մսամթերքի վերահսկողությունը ավելի է խստացվել»,- iLur.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա հավաստիացմամբ՝ բացառվում է, որ այժմ տավարի մսի փոխերեն մատակակարվի գոմեշի միս:
Հիշեցնենք, որ բացահայտումից հետո պաշտոնանկ եղավ ՀՀ ԶՈԻ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնումների եւ մատակարարումների հետ կապված հարցերը համակարգող Արշալույս Փայտյանը, իսկ Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանի դեմ մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն:
‘