‘Պուտինը՝ իր ժառանգորդի մասին. Խոսակցության առարկա չկա’

931

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է անվանել իր ժառանգորդին՝ դա բացատրելով նրանով, որ առայժմ նման խոսակցության առարկա չկա: «Ժառանգորդի վերաբերյալ ոչինչ չասացի, քանի որ ասելու բան չկա»,- հայտարարել է Պուտինը ամենամյա մեծ մամլո ասուլիսում: Սակայն Ռուսաստանի առաջնորդը համաձայնել է տալ նրանց անունները, ում ինքը համարում է Ռուսաստանի «թիվ երկու քաղաքական գործիչները»: «Մենք ունենք փորձառու շատ քաղաքական գործիչներ, նրանց անուն-ազգանունները ձեզ լավ հայտնի են. ՌԴԿԿ առաջնորդ Գենադի Զյուգանովը՝ օրինակ: Շատ հայտնի է Ժիրինովսկին, այո՛, նա ցուցամոլ ու տաղանդավոր մարդ է, բայց շատ խելամիտ առաջարկներ է անում: ժամանակին ես Մոսկվա հրավիրեցի Սերգեյ Միրոնովին: Նա դարձավ ռուսաստանյան մասշտաբի քաղաքական գործիչ: Դմիտրի Անատոլևիչ Մեդվեդևը հսկայական փորձ ունի»,- ասել է Պուտինը: Ընդ որում՝ Զյուգանովի անունը տալիս նա լրագրողներին խնդրել է չծիծաղել: «Ծիծաղելի ոչինչ չկա, նա սեփական տեսակետն ունի շատ հարցերում, նրա օգտին միլիոնավոր մարդիկ են քվեարկում»,- պարզաբանել է Պուտինը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինա. Ընդդիմությունը պահանջում է ռադայում լսումներ անցկացնել բյուջեի հարցով’
Հաջորդ հոդվածը‘Վատիկանի սուրբ Պետրոսի հրապարակում ինքնահրկիզման փորձ է կատարվել’