‘Ջեյմս Ուորլիք. Հայ զինվորի մահվան լուրը ողբերգություն է’

940

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում անդրադարձել է հունվարի 28-ին ԼՂՀ սահմանին տեղի ունեցած միջադեպին, որի հետեւանքով հայ զինվոր է զոհվել:

«Հայ զինվորի մահվան լուրը ողբերգություն է: Երկու կողմերից մահվան դեպքերի աճը վնասում է խաղաղ կարգավորման հեռանկարներին»,- գրել է Ուորլիքը:

Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից գլխի հատվածում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994-ի ծնված Կարեն Գալստյանը:

Ավելի վաղ, հունվարի 20-ի գիշերը ադրբեջանական հատուկ ստորաբաժանումների դիվերսիոն գործողությունը հետ մղելու ընթացքում զոհվել է 1994թ. ծնված ԼՂՀ ՊԲ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:  

 

 

 

Նախորդ հոդվածը‘ԱԱԾ. 168-ի լրագրողը լուր է հորինել ՀՀ-ում իբր կազմակերպվելիք ահաբեկչության մասին’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. «Որ յԵգիպտոս միշտ ունիս զսրտիդ զդարձն»’