‘Ջրհեղեղի ալիքի տակ հայտնված անօգնական փոքրիկը ջրի ծուղակից ազատվել է մեծ պայուսակի շնորհիվ (տեսանյութ)’

677

Ավստրալիան հեղեղած «Օսվալդ» արևադարձային ցիկլոնից տուժած հազարավոր մարդիկ, չկարողանալով ինքնուրույն դուրս գալ խորտակված տներից, ստիպված են բարձրանալ տանիքները և սպասել փրկարարների օգնությանը:

Ավստրալական Network Seven հեռուստաալիքի՝ Youtube-ում տեղադրած տեսանյութում երևում է, թե ինչպես են փրկարարներն ուղղաթիռով օգնության հասնում ջրհեղեղի՝ աստիճանաբար բարձրացող ալիքից ավտոմեքենայի տանիքին ապաստանած երկու կանանց և երեխային:

Պարանի միջոցով մեքենայի վրա իջնելով՝ փրկարարներից մեկն անջրաթափանց պայուսակի մեջ է դնում փոքրիկին և նրան տեղափոխում  ուղղաթիռ, այնուհետև կրկին իջնում՝ օգնելու մեքենայի վրա սպասող երկու կանանց:

Նախորդ հոդվածը‘Ռազմիկ Պետրոսյան. Կցանկանամ, որ մեր զինվորները զերծ մնան քաղաքականությունից’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի պատիժների իրականացման նախարարը կմասնակցի ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին’