‘
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն հաստատել է, որ մինչեւ մրցաշրջանի ավարտը չի լքի ակումբը:
«Պետք է խոստովանեմ, որ Էնրիկե Սերեսոն մեծ ջանքեր գործադրեց, որպեսզի ինձ թիմում պահի: Ես երախտապարտ եմ նրան: Ուրախալի է, որ մեր թիմը լավ արդյունքների հասավ: Ակնկալում եմ, որ մենք կշարունակենք խաղալ նույն ոգով: Չեմ պատրաստվում հեռանալ թիմից նվազագույնը մինչեւ մրցաշրջանի ավարտը»,- Ֆալկաոյի խոսքն է մեջբերում Goal.com-ը:
‘