‘Ռայանը Օբամային մեղադրել է արտաքին քաղաքականության մեջ «երկակի ստանդարտներ» կիրառելու համար ‘

696

Երեկ երեկոյան Կենտուկի նահանգի Դանվիլ քաղաքում տեղի ունեցած հեռուստաբանավեճի ընթացքում ԱՄՆ փոխնախագահի հանրապետական թեկնածու Փոլ Բրայանը քննադատել է արտաքին քաղաքականության մեջ ԱՄՆ գործող վարչակարգի կիրառած «երկակի ստանդարտները», հաղորդում է РИА Новости-ն:

«Երբեք ուշ չէ խոսել մեր արժեհամակարգի մասին: Մենք պետք է հենց ամենասկզբից խոսեինք, երբ սկսվեց «կանաչ հեղափոխությունը», երբ Իրանի մոլլաներն սկսեցին հարձակումներ գործել սեփական քաղաքացիների վրա: Մենք չպետք է Բաշար Ասադին բարեփոխիչ անվանեինք, երբ նա Ռուսաստանի տրամադրած զենքն ուղղում էր սեփական քաղաքացիների դեմ: Մենք միշտ պիտի բռնենք խաղաղության, ժողովրդավարության, մարդու իրավունքների կողմը, և մենք չպետք է մտցնենք բյուջեի այդ կործանարար կրճատումները, քանի որ դրանով մենք նահանջում ենք մեր արժեքներից», — հայտարարել է Փոլ Ռայանը:

Նախորդ հոդվածը‘Ջոզեֆ Բայդենը չկարողացավ բեկում մտցնել նախընտրական մրցապայքարում ‘
Հաջորդ հոդվածը‘Սիրիական բանակը ծանր կորուստներ է կրել ‘