‘
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ռասմուսենը Բաքվում ելույթ է ունեցել Դիվանագիտական ակադեմիայում: Ելույթում մասնավորապես նշվում է.
Ինչպես արդեն ասել եմ Հայաստանում, ես բավականին մտահոգված եմ Ռամիլ Սաֆարովին ներելու Ադրբեջանի որոշմամբ: 2004թ.-ին նա հանցանք է գործել, որը չպետք է փառաբանել, քանի որ դա հակասում է ճշմարտությանը, և չի նպաստում խաղաղ գործընթացին: Պետք չէ նոր թափ հաղորդել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը: Այս տարածաշրջանում լարվածությունը հարկավոր է թուլացնել և կոնկրետ միջոցներ ձեռնարկել՝ տարածաշրջանային համագործակցություն ստեղծելու համար:
P.S. Ինչպես սոցիալական ցանցերի օգտատերերը մեկնաբանում են Ռասմուսենի և Ալիևի լուսանկարը՝ այնքան էլ չի երևում, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է Սաֆարովի ազատ արձակմամբ:
‘