‘ՌԴ-ում ՀՀ դեսպանը ՌԴ ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է Հրաչյա Հարությունյանի հարցը ‘

677

Հուլիսի 19-ին տեղի է ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի հանդիպումը ՌԴ ԱԳ փոխնախարար, պետքարտուղար Գրիգորի Կարասինի հետ: Տեղեկացնում են ԱԳՆ-ից:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ փոխգործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Պոդոլսկի մոտակայքում նախորդ շաբաթ ՀՀ քաղաքացու մասնակցությամբ տեղի ունեցած և մարդկային զոհերի պատճառ դարձած ավտովթարի քննությանը: 
Դեսպան Եսայանը ևս մեկ անգամ վշտակցություն է հայտնել վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին: Դեսպանը հույս է հայտնել, որ հետաքննության ընթացքը կլինի անաչառ` օրենքի ոգուն և տառին համապատասխան: Փոխնախարար Կարասինն իր հերթին հավաստիացրել է, որ տեղի ունեցածի շուրջ անցկացվում է համակողմանի հետաքննություն`անկողմնակալության եւ մարդու իրավունքների հարգման սկզբունքների հիման վրա:

Երկուստեք ընդգծվել է ողբերգության և քննվող գործի որևէ ասպեկտի շահարկման անթույլատրելիությունը:

 

Նախորդ հոդվածը‘Քաղաքացիները հիմնականում 100 դրամ են վճարում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Բագրատ Ասատրյան. Սա անապահով Հայաստանի պարզ բնութագրերից մեկն է. Տեսանյութ ‘