‘«Ռեալ» — «Բարսելոնա»՝ ֆավորիտը նորից կատալոնացիներն են’

748

Միջազգային հայտնի բուքմեյքերական ընկերությունները շարունակում են «Բարսելոնային» համարել «Ռեալի» հետ հանդիպումների ֆավորիտ: Չնայած ընդամենը 5 օր առաջ կատալոնացիները սեփական հարկի տակ Իսպանիայի Գավաթի 1/2 եզրափակիչ պատասխան խաղում բոլոր առումներով զիջեցին «Ռեալին»՝ 1:3, սակայն բուքմեյքերները Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում Մադրիդում կայանալիք սուպերկլասիկոյում նախապատվությունը տվել են «Բարսելոնային»:

William Hill բուքմեյքերական ընկերությունը կատալոնացիների հաղթանակը գնահատել է 2.30 գործակիցով,  «Ռեալինը»`3, ոչ ոքին` 3.40:

Bwin. համապատասխանաբար՝ 2.30, 3.00, 3.40:

Մարաթոն. համապատասխանաբար՝ 2.32, 3.10, 3.70:

Հիշեցնենք, որ «Ռեալ» — «Բարսելոնա» հանդիպումը կկայանա այսօր՝ Երեւանի ժամանոկով 19:00-ին:

Նախորդ հոդվածը‘Ծայրահեղ պարզ ու ծայրահեղ հանճարեղ լուծում’
Հաջորդ հոդվածը‘«Ալ-Քաիդան» կոչ է անում վերացնել ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների նախկին ղեկավարներին’