‘Ռեյնան ուրախությամբ կվերադառնա «Բարսելոնա»’

710

«Լիվերպուլի» դարպասապահ Խոսե Ռեյնայի հայրը` Միգելը, պատմել է, որ իր տղան ուրախությամբ կվերադառնա «Բարսելոնա»` փոխարինելու Վիկտոր Վալդեսին, որը որոշել է չերկարաձգել պայմանագիրը ակումբի հետ:

«Լիովին վստահ եմ, որ Խոսեն ուրախ կլիներ վերադառնալ «Բարսելոնա»: Կցանկանայի, որ վերադառնար: Ում հայրը չէր ցանկանա իր տղային տեսնել «Բարսելոնայի» կազմում:

Խոսեն ցույց է տվել, թե ինչ կարգի դարպասապահ է: Կարծում եմ, որ նա ի զորու է փոխարինել Վալդեսին: Ավելին, կարծում եմ, որ իմ տղան` իդեալական դարպասապահ է «Բարսելոնայի» համար, Միգել Ռեյնայի խոսքն է մեջբերում ESPN-ը:

Հիշեցնենք, որ Խոսե Ռեյնան «Բարսելոնայի» դպրոցի սան է: Նա կատալոնացիների կազմում հանդես է եկել 1999-2002 թվականներին եւ անցկացրել 30 հանդիպում:

Նախորդ հոդվածը‘Քահանան դժգոհել էր, որ սահմանափակվում է իր մուտքը ցմահ դատապարտյալիների խուց’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի ԱԽ-ն Հարավային Սուդանում ռուսաստանցի օդաչուների սպանությունը դատապարտող բանաձև է ընդունել’