‘Քահանան դժգոհել էր, որ սահմանափակվում է իր մուտքը ցմահ դատապարտյալիների խուց’

1025

Օրեր առաջ Մարդու իրավունքների պաշտպանին էր դիմել ռուս ուղղափառ եկեղեցու քահանաներից մեկը: Վերջինս հայտնել էր, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը սահմանափակում է իր մուտքը ցմահ դատապարտյալիների խուց: Բացի այդ նա դժգոհում էր, որ վարչակազմը իրեն թույլատրել է հանդիպել ռուս ուղղափառ եկեղեցու հետևորդ դատապարտյալների հետ առանձին-առանձին, ինչը արդյունավետ չէ, քանի որ առանձին հանդիպումները խաթարում են այն դրական մթնոլորտը, ինչը ստեղծվում է երկու կամ ավելի անձանց հետ միաժամանակ աշխատելիս: 

Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և բռնությունների կանխարգելման բաժնի աշխատակիցներից ստեղծված աշխատանքային խումբը հունվարի 17-ին այցելել էր քրեակատարողական հիմնարկ` տեղում պարզելու առաջացած խնդիրը: 

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմի հետ քննարկման արդյունքում պարզ էր դարձել, որ ցմահ դատապարտյալների խուց ներս չթողնելու որոշումը պայմանավորված է եղել քահանայի անվտանգությունն ապահովելու հետ, քանի որ չորս հոգուց բաղկացած խցում միայն երկուսն են ռուս ուղղափառ եկեղեցու հետևորդներ, ինչը հնարավոր կոնֆլիկտի պատճառ կարող էր հանդիսանալ:

Աշխատանքային խմբի հետ քննարկման ընթացքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պատրաստակամություն է հայտնել թույլատրել քահանային հանդիպել ուղղափառ եկեղեցու հետևորդ երկու ցմահ դատապարտյալների հետ այլ սենյակում միաժամանակ: 

Վարչակազմը պատրաստ է նաև այս հարցը քննարկել անձամբ քահանայի հետ, և գտնել լուծման այլ տարբերակներ:

Նախորդ հոդվածը‘Չինաստանից ներկրված նոր ավտոբուսների մի մասը դեռևս չի շահագործ­վում’
Հաջորդ հոդվածը‘Ռեյնան ուրախությամբ կվերադառնա «Բարսելոնա»’