‘Ռետրո մամուլ. Լ.Տեր-Պետրոսյանի ուղերձը 1991թ. սեպտեմբերի 20-ին’

1893

iLur.am-ը ներկայացնում է ՀՀ անկախության հանրաքվեի նախօրեին Հանրապետության Գերագույն խորհրդի այն ժամանակվա նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղերձը ժողովրդին:

 Սիրելի հայրենակիցներ.

Մենք կանգնած ենք իսկապես պատմական իրադարձության շեմին: Սեպտեմբերի 21-ին ՄԵՆՔ պետք է մեր սեփական ուժերով կերտենք մեր պատմությունը:

Եվ բախտը այպես է տնօրինել, որ դու՛ք եք այդ պատմության կերտողները, եւ սերունդները ձե՛զ է, որ երախտապարտ պետք է լինեն:

Մենք կատարում ենք վճռական քայլ, որին անմիջապես պետք է հետեւի Գերագույն խորհրդի կողմից Հայաստանի անկախության հռչակումը:

Բեյց մենք բոլորս էլ գիտակցում ենք, որ անկախությունը մեզ համար ինքնանպատակ չէ:  

Անկախությունը ընդամենը միջոց է ԱԶԱՏՈՒԹՅԱՆ հասնելու համար, որովհետեւ գերագույն նպատակը  ազատությունն է: Եվ միայն ազգի անկախ պետականությունն է, որ կարող է ապահովել յուրաքանչյուր անհատի եւ հավաքական ժողովրդի ազատությունը:

Մենք անկախության ենք գնում ոչ թե զգացմունքներով. մենք գնում ենք գիտակցությամբ, բանականությամբ, քաղաքական ստույգ հաշվարկով:

Սա՛ է մեր քայլի ճշմարտացիությունը, մեր քայլի ամրությունը:

Եվ ես վստահ եմ՝ այսօր արդեն հանրաքվեն տեղի է ունեցել:

Ես կարծում եմ՝ մնացել է ընդամենը տեխնիկական հարց:

Ես վստահ եմ,  որ մենք սեպտեմբերի 21-ին ամբողջ աշխարհին կապացուցենք քաղաքակիրթ ազգերի իրավահավասար շարքը դասվելու մեր իրավունքը եւ կստիպենք աշխարհին, որ հարգի այդ իրավունքը:

Եվ քանի որ մենք արդեն մեր անկախությունը ձեռք ենք բերել, ես կոչ եմ անում.

ԿԵՑՑԵ ԱԶԱՏ ԵՎ ՀՊԱՐՏ ՀԱՅԱՍՏԱՆԸ

«Հայաստանի հանրապետություն» 20.09.1991 

Նախորդ հոդվածը‘ԶՈւ խաղաղապահ բրիգադի ուսումնական կենտրոնում տեղի են ունեցել ՆԱՏՕ-ի ստանդարտներով զորավարժությունները ‘
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի ՆԳ նախարը հրաժարական է տվել (լրացված)’