‘Ռոնալդուն Մոուրինյոյին քննադատել է անարդար վերաբերմունքի համար’

805

Վերջին ժամանակներս բավական վատթարացել են Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի եւ թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի միջեւ հարաբերությունները, հաղորդում է AS-ը:

Նշվում է, որ Մոուրինյոն եւ նրա հայրենակիցը վիճաբանել են «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտի հանդերձարանում: Դա տեղի է ունեցել «Վալենսիայի» հետ Իսպանիայի Գավաթի քառորդ եզրափակիչ առաջին հանդիպումից (2:0) հետո: Չնայած հաղթանակին, Մոուրինյոն խիստ դժգոհ է մնացել խաղավերջում Ռոնալդուի գործողություններից:

«Կրիս, դու վերջին 15 րոպեն ինչ-որ տեղ էիր թաքնվել եւ չէիր երեւում: Իսկ Պերեյրան այդ ընթացքում աջ եզրում զբոսնում էր: Դու գիտես, որ նման հանդիպումներում յուրաքանչյուր գոլ մեծ նշանակություն ունի եւ անհրաժեշտ է մինչեւ վերջ աշխատել»,- ասել է Մոուրինյոն:

Չհավատալով ականջներին, Ռոնալդու պատասխանել է. «Դու գիտես, որ քո համար կյանքս չեմ խնայում, իսկ դու անարդարացիորեն քննադատում ես ինձ»:

Նախորդ հոդվածը‘Բաքվում առեւտրականների ցույցը վերաճել է ոստիկանության հետ բախման’
Հաջորդ հոդվածը‘ԶՈՒ խաղաղապահ զորախմբի նոր հերթափոխը մեկնեց Աֆղանստան’