‘
Ռուսաստանը չի հաստատում իրավապաշտպան կազմակերպությունների կողմից տարածված տեղեկատվությունն այն մասին, թե Սիրիայում օգտագործվում են ռուսաստանյան կասետային ռումբեր, լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Ավելի վաղ իրավապաշտպան HRW կազմակերպությունը հայտարարել էր, թե Սիրիայում ռուսաստանյան կասետային ռումբեր են օգտագործվում: «Դրա հաստատումը չկա…. Այդ տարածաշրջանում լիքը զենք կա, այն հսկայական չափերով և ապօրինաբար հոսում է թե՛ Սիրիա, թե՛ տարածաշրջանի այլ երկրներ»,- ասել է Լավրովը: Ըստ նրա՝ «այս հակամարտության ինտերնացիոնալացման աշխարհագրությունը շատ լայն է, և զենքն էլ այնտեղ չափազանց շատ է»: «Տարածաշրջանը գերհագեցած է զենքով. ով, որտեղից և ինչպես է զինամթերքը կամ սպառազինության այլ տեսակներն ուղարկում այնտեղ՝ շատ դժվար է պարզել», ըստ interfax.ru-ի՝ ասել է ՌԴ ՆԳՆ ղեկավարը:
‘