‘Ռուսաստանի ԱԳՆ. Թուրքիայի գործողությունները վտանգել են ռուսաստանցիների կյանքը’

679

«Թուրքիայի գործողությունները վտանգել են «Սիրիական ավիաուղիների» ինքնաթիռում գտնվող ռուսաստանցիների կյանքը, Մոսկվան պարզաբանումներ է պահանջում»,- այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

«Անկարայում Ռուսաստանի դեսպանատունը թուրքական իշխանություններից պահանջել է ապահովել կապը Ռուսաստանի քաղաքացիների հետ: Օդանավակայան են մեկնել հյուպատոսարանի աշխատակիցներ և բժիշկներ: Մինչդեռ թուրքական իշխանությունները, առանց բացատրություններ տալու և խախտելով Հյուպատոսարանների երկկողմ համաձայնագիրը, հրաժարվել են թույլ տալ, որպեսզի դիվանագետները հանդիպեն մեր քաղաքացիների հետ, որոնց 8 ժամ շարունակ արգելել են մտնել օդանավակայանի շենք և միայն երբեմն թույլատրել են իջնել թռիչքուղի,- հայտարարել է Լուկաշևիչը:- Ուղևորներին սննդով նույնպես չեն ապահովել»: Ռուսաստանյան կողմը «շարունակում է պնդել, որպեսզի թուրքական իշխանությունները բացատրություններ տան ռուսաստանցի ուղևորների նկատմամբ այդ կերպ վարվելու  պատճառների վերաբերյալ և միջոցներ ձեռք առնեն՝ ապագայում նման միջադեպեր թույլ չտալու  ուղղությամբ»:

Աղբյուրը՝ ИТАР-ТАСС
Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ կայքից

Նախորդ հոդվածը‘Հայաստանը փորձում է հարմարվել կլիմայի փոփոխություններին ‘
Հաջորդ հոդվածը‘Աշոտ Մանուչարյան. Եթե մենք այսպես խոսենք Ռուսաստանի դեսպանի հետ, նա կիմանա՝ ինչից հետո ինչ խոսի’