‘Սաակաշվիլիի զինակիցը սպառնացել է պայթեցնել Ստալինի հուշարձանը’

538

Սոցիալական ցանցերի վրացի օգտատերերը «Ես եմ ներկել Ստալինի հուշարձանը» խորագրով ակցիա են նախաձեռնել, հաղորդում է Новости-Грузия-ն: Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ Վրաստանում շարունակելու են ներկ լցնել Ստալինի հուշարձանների վրա: Շատերի թվում, ինչպես հաղորդում է Интерфакс-ը, կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է նաև նախագահական «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ակտիվիստուհիներից Թեա Թութբերիձեն է, որը նաև հայտարարել է. «Շարունակելու եմ դա անել, և եթե դուք Ստալինի հուշարձանը կրկին տեղադրեք Գորիում, ես անպայման կպայթեցնեմ այն»:

Վրաստանում խորհրդային առաջնորդի հուշարձաններն սկսեցին վերականգնել իշխանության փոփոխությունից հետո, երբ մի խումբ քաղաքացիներ ստորագրահավաք կազմակերպեցին Ստալինի ծննդավայր Գորի քաղաքի կենտրոնում առաջնորդի հուշարձանը վերականգնելու պահանջով: Հուշարձանն այնտեղից հանվել էր մի քանի տարի առաջ: Սաակաշվիլին այն ժամանակ հայտարարել էր, թե «չի կարելի, որ երկրում միաժամանակ գոյություն ունենան և՛ օկուպացիայի թանգարան («Խորհրդային օկուպացիայի թանգարանը» ավելի վաղ բացվել էր Թբիլիսիում), և՛ մի մարդու հուշարձան, որի նախաձեռնությամբ է տեղի ունեցել այդ օկուպացիան»: 

Նախորդ հոդվածը‘Հայաստանում իրենց զավակներին ամենաշատը Նարե և Դավիթ են անվանակոչել’
Հաջորդ հոդվածը‘Լրտեսական խաղեր. Հայրիկյանը մոլորեցրել է հանցագործներին’