‘Սաակաշվիլին չի արձակի Վրաստանի կառավարությունը, եթե երկիրը պահպանի իր արևմտամետ ուղղվածությունը’

839

Խորհրդարանական ընդդիմությունը պատրաստ է  Վրաստանի նախագահի լիազորությունների սահմանափակման վերաբերյալ սահմանադրական փոփոխությունների հարցում համագործակցել խորհրդարանական մեծամասնության հետ՝ պայմանով, որպեսզի Սահմանադրության մեջ  արձանագրվի Վրաստանի արևմտամետ ուղղվածության անփոփոխությունը: Այս մասին, Интерфакс-ի փոխանցմամբ՝ երկուշաբթի մամլո ասուլիսում հայտարարել է խորհրդարանական ընդդիմության ղեկավար, Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիդ Բաքրաձեն: Վերջինս նշել է, որ առաջիկա չորեքշաբթի խորհրդարանում նախատեսված է  նախագահի լիազորությունների սահմանափակման վերաբերյալ սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը, և  առանց խորհրդարանական ընդդիմության՝ խորհրդարանական մեծամասնությանը չի հաջողվի հավաքել անհրաժեշտ 100 քվեն, ուստի « մենք դիմակայության փոխարեն՝ առաջարկում ենք համագործակցություն և երաշխավորում ենք, որ ապրիլին նախագահը չի լուծարի կառավարությունը»:

Երկուշաբթի Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը ընդդիմության իր գործընկերներին կոչ է արել սատարել սահմանադրական փոփոխությունները, որոնցով սահմանափակվում են Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի իրավունքները:

Նախորդ հոդվածը‘Իրանի ԱԳՆ-ն լավատեսորեն է վերաբերվում ԱՄՆ և Թեհրանի հարաբերությունների փոփոխությանը’
Հաջորդ հոդվածը‘Իրանի ԱԳՆ ղեկավարը կժամանի Ռուսաստանի Դաշնություն’