‘Իրանի ԱԳՆ ղեկավարը կժամանի Ռուսաստանի Դաշնություն’

842

Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին նախատեսում է փետրվարին ժամանել Ռուսաստանի մայրաքաղաք՝ իրանա-ռուսաստանյան միջպետական հանձնաժողովի հանդիպմանը մասնակցելու համար, Trend-ի փոխանցմամբ՝ երկուշաբթի հաղորդել է Press TV-ն: Նիստը Մոսկվայում նախատեսված է փետրվարի 11-12-ին: Ռուսաստանը նիստում կներկայացնի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

Մոսկվայում Իրանի դեսպան Ռեզա Սաջադին ավելի վաղ հայտնել էր, որ հանդիպման ընթացքում, ինչպես ակնկալվում է, կքննարկվեն հարցեր՝ առևտրի ընդլայնման, ինչպես նաև՝ արդյունաբերության, տրանսպորտի, էներգետիկայի և երկու երկրների միջև հյուպատոսական համագործակցության վերաբերյալ:

Ռուսաստանա-իրանական գործնական խորհուրդը ձևավորվել է 2006 թ.: Երկու երկրները փաստաթղթեր են ստորագրել տարբեր՝ միջուկային էներգետիկայի, նավթի, գազի, արդյունաբերության և զբոսաշրջության ոլորտներում երկկողմ տնտեսական համագործակցության վերաբերյալ:

Նախորդ հոդվածը‘Սաակաշվիլին չի արձակի Վրաստանի կառավարությունը, եթե երկիրը պահպանի իր արևմտամետ ուղղվածությունը’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Սիթիի», ՊՍԺ-ի եւ «Ինտերի» «սեւ» օրերը մոտենում են’