‘
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խորհրդարանում երկրի վարչապետի պաշտոնում առաջադրել է խորհրդարանական ընտրություններում հաղթանակած «Վրացական երազանք» դաշինքի ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի թեկնածությունը, այսօր հաղորդել է երկրի ղեկավարի մամլո քարտուղար Մանանա Մանջգալաձեն:
Սահմանադրության համաձայն՝ վարչապետի թեկնածուն պետք է տասնօրյա ժամկետում կառավարություն կազմի, որից հետո Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ պետք է վստահություն հայտնի նոր կառավարությանը:
‘