‘Սաակաշվիլին վերջին անգամ խորհրդարանում ելույթ ունենալու համար կանցնի «ամոթի միջանցքով»’

646

Ուրբաթ, փետրվարի 8-ին, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նախագահի կարգավիճակով վերջին անգամ ելույթ կունենա երկրի խորհրդարանի պատգամավորների առաջ ամենամյա ուղերձով: 10 տարվա ընթացքում առաջին անգամ այդ միջոցառումը տեղի կունենա նախագահի համար ոչ այնքան հաճելի մթնոլորտում: Խորհրդարանում նստած են լինելու նրա քաղաքական հակառակորդները, իսկ ընդդիմադիր տրամադրություններ ունեցող հասարակական ակտիվիստները նրա համար «ամոթի միջանցք» են նախապատրաստել՝ Քութայիսիում խորհրդարանի մուտքի մոտ:

 «Մենք մտադիր ենք մի քանի հազար մարդ հավաքել Թբիլիսիից եւ շրջաններից, որպեսզի Սաակաշվիլիի համար «ամոթի միջանցք» պատրաստենք», — ըստ ռուսաստանյան «Իզվեստիա»-ի, ասել է «Հանուն հանրությա շահերի համերաշխություն» ՀԿ նախագահ Միխայիլ Անդգուլաձեն, որի նախաձենությամբ նախորդ նոյեմբերին նախագահի հրաժարականի համար շուրջ մեկ միլիոն մարդու ստորագրություն էր հավաքվել:

Սաակաշվիլիի հակառակորդները մտադիր են ելույթի համար խորհրդարան ժամանող նախագահին դիմավորել սուլոցներով եւ ընդդիմադիր վանկարկումներով: Հավանական է, որ ակցիայի ժամանակ նաեւ ծաղկեպսակներ «կխաղարկվեն», հիշեցնենք, որ ծաղկեպսակը սեպտեմբերին տեղի ունեցած «բանտային սկանդալից» հետո բռնկված բողոքի ցույցերի ատրիբուտներից էր:

Նախագահի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից պատգամավոր Շոթա Մալախշիան հայտարարել է, որ Սաակաշվիլին վախեցած չէ բողոքի ցույցի հեռանկարից եւ մտադիր չէ խորհրդարան մտնել հետնամուտքով:   

 

Նախորդ հոդվածը‘Հյուսիսային Կորեան տիեզերանավի համակարգչային մոդել է ցուցադրել’
Հաջորդ հոդվածը‘Պետեր Չեխն էլ կոտրեց մատը’