‘Սաակաշվիլի. Վրաստանը բարեփոխումներ էր արտահանում, ու դա փորձում են ոչնչացնել’

880

Վրաստանը բարեփոխումներ էր արտահանում, ու դա փորձում են ոչնչացնել մեր չարակամները, Trend-ի փոխանցմամբ՝  նախկին դեսպանների հետ հանդիպմանը հայտարարել է երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: «Վերջին տարիներին մի քանի կարևոր պահեր են ստեղծվել: Առաջինն այն է, որ Վրաստանն իսկապես համաշխարհային գործոն է դարձել: Վրաստանը դարձել է մի երկիր, որն այժմ ճանաչում են աշխարհի բոլոր անկյուններում: Կան ավելի խոշոր երկրներ, քան մերն է, բայց որոնց մասին ավելի քիչ բան գիտեն աշխարհում, քան մեր մասին: Դա վերջին տարիների ձեռքբերումն է: Դա մեր ընդհանուր աշխատանքի արդյունքն է,- ասել է Վրաստանի նախագահը և շարունակել:- Մենք բարեփոխումներ և հաջողություններ արտահանող երկիր էինք, ինչը ցանկանում են ոչնչացնել Վրաստանի չարակամները: Ոչ թե Եվրամիությանը մերձենալու մեր ձգտումը, ոչ էլ հռետորաբանությունը, այլ այն, որ Վրաստանը հաջողության նմուշ էր: Ուստի մեզ համար կարևոր է, որ այդ հարաբերություններում Վրաստանը գլուխը բարձր պահի, արժանապատիվ երկիր լինի»,- հայտարարել է Սաակաշվիլին: 

Նախորդ հոդվածը‘Ղրղզստանի հանրությունը կոչ է անում քաղաքական ապաստան տրամադրել Սնոուդենին’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ Պետդուման կարող է քննարկել Ցեղասպանության ժխտման անթույլատրելիության հարցը’