‘Սաուդյան Արաբիայում քարոզիչը սպանել է հնգամյա դստերը՝ կասկածելով նրա կրոնական հայացքների մեջ ‘

678

Սաուդյան Արաբիայի նահապետական հասարակությունը ցնցել է մահմեդական քարոզչի արարքը: Վերջինս սպանել է իր հնգամյա դստերը՝ «կասկածելով նրա կրոնական զգացմունքների վրա», -ըստ РИА Новости-ի, հայտնել է իրավապաշտպան Սուհայլա Զաին ալ-Աբիդինը: Քարոզչի անունը դեռեւս չի նշվում, սակայն հայտնի է, որ նա բազմիցս կրոնական խրատներով հանդես է եկել արբանյակային հեռուստաալիքներով: Իրավապաշտպանները, ինչպես եւ աղջնակի մայրը, պահանջում են մահվան դատապարտել մանկասպանին:

Փոքրիկ աղջկան հետազոտած բժիշկները հայտնել են, որ նա վախճանվել է գանգի կոտրվածքից առաջացած ներքին արյունահոսությունից: Բժիշկները նրա մարմնի վրա հայտնաբերել են նաեւ բազմաթիվ վերքեր եւ այրվածքներ, ինչպես նաեւ ձեռքերի կոտրվածքներ: Շեյխի ձերբակալության ժամանակ ներկա գտնվողները վկայել են, որ նա այդ պահին «քմծիծաղ էր տալիս»:

Նախորդ հոդվածը‘Էստոնիայի հավաքականի ֆուտբոլիստը ձերբակալվել է թմրաբիզնեսի կասկածանքով’
Հաջորդ հոդվածը‘Ռուբին դատարանում հանդես կգա Բերլուսկոնիի պաշտպանությամբ ‘