‘Սարանսկում վեցամյա ահաբեկիչը ոստիկանական կարգախումբ է կանչել մանկապարտեզ’

821

Սարանսկում վեցամյա տղան ոստիկանությանը հայտնել է կինոթատրոնում ռումբի առկայության մասին, lenta.ru-ի փոխանցմամբ՝ այսօր տեղեկացրել է ՌԴ ՆԳՆ կայքը: «02» հեռախոսահամարին ռումբի մասին հայտարարությամբ զանգը հնչել է այսօր առավոտյան: Չնայած «ահաբեկիչը» մանկական ձայն ուներ՝ ոստիկանները հայտարարությանը լուրջ են վերաբերվել: Ու քանի որ փոքրիկ «ահաբեկիչը» չէր նշել կոնկրետ կինոթատրոնը, որտեղ, իբր, ռումբ էր տեղադրված, ոստիկանությունը շրջափակել է քաղաքի բոլոր կինոթատրոնները և մանակրկիտ ստուգման ենթարկել դրանք: Միևնույն ժամանակ, ոստիկանները ճշտել են, որ բջջային հեռախոսը, որտեղից ստացվել է զանգը, գրանցված է մի կնոջ անունով, որի տղան գտվում է մանկապարտեզում: Այդ ընթացքում փոքրիկը երկու անգամ էլ է զանգահարել ոստիկանություն, ընդ որում՝ առաջին անգամ հայհոյել է օպերատորին, իսկ երկրորդ անգամ պահանջել է ոստիկանական կարգախումբ ուղարկել մանկապարտեզ: Այդ պահին ոստիկանները, երեխայի ծնողների հետ միասին, հենց մանկապարտեզի ճանապարհին են եղել:

Ըստ երևույթին՝ փոքրիկ ահաբեկչի ծնողները վարչական պատասխանատվության կենթարկվեն իրենց որդու ոչ պատշաճ դաստիարակության համար, բացի այդ՝ նրանցից գբռնագանձվի օպերատիվ միջոցառումների ողջ արժեքը:

Նախորդ հոդվածը‘«Շախտյորը» 22 միլիոն դոլար կվճարի Տայսոնի համար’
Հաջորդ հոդվածը‘Աթենքում հայտնի լրագրողների շենքերի հարևանությամբ մի քանի պայթյուն է որոտացել’