‘ՍԴՀԿ ատենապետ. ԲՀԿ-ի հարցով քաղխորհուրդը որոշել էր վստահել Լեւոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությանը’

962

iLur.am-ը Հայ ազգային կոնգրեսի անդամ, ՍԴՀ կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս կմեկնաբանի այն, որ իշխանական քարոզչամեքենան Կոնգրեսի եւ ԲՀԿ-ի հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի հայտարարությունները ներկայացնում է որպես վերջինիս անձնական տեսակետ:

Տիկին Սարգսյանն ի պատասխան հայտարարեց, որ բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցության հարցերը քննարկվել են Կոնգրեսի քաղխորհրդի նիստերում, եւ բոլորի վերաբերյալ ընդունվել են համապատասխան որոշումներ: «Երբ քննարկվում էր ԲՀԿ-ի հետ համագործակցության հարցը, իսկ դրան նվիրվել է մի ամբողջ նիստ, ցավոք՝ ես քաղաքում չեմ եղել եւ չկարողացա մասնակցել այդ նիստին: Սակայն ես գիտեմ, որ քաղխորհրդի` ԲՀԿ-ի հետ համագործակցության սկզբունքներին նվիրված քննարկման ժամանակ որոշվել է այդ հարցում լիովին վստահել Լեւոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությանը, որեւէ կերպ նրան չկաշկանդել եւ որեւէ սահմանափակում չդնել: Ու թեեւ ես չեմ մասանակցել այդ նիստին, ՍԴՀԿ-ն լիովին կողմ է այդ որոշմանը»,- նշեց Լյուդմիլա Սարգսյանը:
Հարցին էլ, թե արդյո՞ք ինքը գաղափարական կուսակցություն է համարում ԲՀԿ-ին, Սարգսյանը պատասխանեց. «Եթե համեմատենք ավանադական կուսակցությունների երեքդարյա պատմության հետ, ապա ԲՀԿ-ն դեռ գաղափարական բյուրեղացման ճանապարհը չի անցնել: Բայց ԲՀԿ-ն ունի ռեալ հնարավորություն էդպիսին դառնալու»:

Նախորդ հոդվածը‘Այս տարի աննախադեպ մեծ թվով մահմեդականներ են այցելել Մեքքա (Ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Հրայր Թովմասյան. Եթե Հունանյանները հոգեկան խնդիրներ ունեն՝ կբուժվեն’