‘ՍԴ-ն, բնականաբար, հակասահմանադրական դրույթներ չգտավ գազային պայմանագրերում ‘

990

Սահմանադրական դատարանն այսօր հրապարակել է դեկտեմբերի սկզբին Երեւանում ստորագրված գազային երեք պայմանագրերի վերաբերյալ իր եզրակացությունները: Երեք եզրակացություններում է, ՍԴ-ն, բնականաբար, որեւէ հակասահմանադրական դրույթ չի հայտնաբերել:

Ավելին, «Ազատության» ռ/կ-ի փոխանցմամբ, ՍԴ-ն այսօր շատ արագ է քննեց այդ համաձայնագրերի սահմանադրականության հարցը. դատարանի անդամները խորհրդակցական սենյակում ընդամենը րոպեներ են անցկացրել` որոշումն արագ հրապարակելու համար:

Հիշեցնենք, որ վաղը հրավիրված է ԱԺ արտահերթ նիստ, որտեղ պետք է քննարկվեն նաեւ հիշյալ պայմանագրերը: Հայկական կողմի շտապողականությունը պայմանավորված է նրանով, որ «ՀայՌուսգազարդ» ընկերությունում Հայաստանի 20 տոկոս բաժնեմասի ռուսական կողմին վաճառելու վերաբերյալ պայմանագիրը պետք է կնքվի մինչեւ 2014-ի հունվարի 17-ը: 

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը 10 տոկոսով ավելացրել է զինծառայողների աշխատավարձերը’
Հաջորդ հոդվածը‘Էրդողան. Թուրքիայում կատարվող դեպքերի ետևում ներքին և արտաքին ուժեր են կանգնած’