‘ՍԴ-ն կարող է վեց ամիս ձգձգել կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքի վերաբերյալ եզրակացությունը. Մամուլ’

858

Կախված իշխանությունների քմահաճույքից, կուտակային կենսաթոշակային նոր համակարգի ներդրման մասին օրենքի որոշ դրույթների սահմանադրականության մասին վերջնական որոշման հրապարակումը ՍԴ-ն կարող է ձգձգել մի քանի ամիս։ Այս մասին գրում է «ՀԺ»-ն:

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը երեկ հրապարակայնորեն հայտարարեց, որ Աժ ոչ իշխանական չորս ուժերի դիմումը վիճահարույց օրենքի սահմանադրականության վերաբերյալ ՍԴ-ն ստացել է երեկ առավոտյան։ Ըստ ՍԴ կանոնակարգի 18 հոդվածի, դիմումը ստանալուց ոչ ուշ, բան 12 ժամ հետո աշխատակազմի ղեկավարը լուծում է դիմումի ընդունման կամ վերադարձման հարցը։ Նույն փաստաթղթի հաջորդ հոդվածով, դիմումի նախնական ուսումնասիրության համար սահմանված է 30-օրյա ժամկետ։ Իսկ ՍԴ մասին օրենքի 68 հոդվածի 5-րդ կետի համաձայն, ՍԴ-ն նման գործերով որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո։

«Իհարկե, ՍԴ-ն կարող է «բարի կամք» դրսևորել և վերոնշյալ դիմումին արագ ընթացք տալ, բայց այս պահին դժվար է ասել, թե վերևից իջեցված հրահանգն ինչպիսին է»,–հավելում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը կրկին կանդրադառնա 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու իր հայտարարությանը. Արման Սաղաթելյան (Մամուլ)’
Հաջորդ հոդվածը‘Ֆինանսական բուրգի գործով դատավարությունը` այսօր’