Սեուլը հիասթափված է պատժամիջոցների հարցով քվեարկությունից

365

Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կարծում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԿԺԴՀ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ քվեարկության արդյունքները ափսոսանքի տեղիք են տալիս և «խարխլում են վստահությունն այդ միջազգային կազմակերպության հանդեպ»։

«Հինգշաբթի Նյու Յորքում կայացել է ԿԺԴՀ-ի դեմ ՄԱԿ-ի ԱԽ-ի նոր պատժամիջոցների բանաձևի նախագծի քվեարկությունը, ԱԽ 15 անդամներից 13-ը պաշտպանել են նախաձեռնությունը, երկու մշտական անդամներն օգտվել են վետոյի իրավունքից, ինչի արդյունքում նախագիծը մերժվել է»,- տեղեկացրել է նախարարությունը։

«Խորապես ցավում ենք, որ բանաձևը չընդունվեց՝ չնայած Անվտանգության խորհրդի անդամների մեծ մասի հավանությանը, այն պայմաններում, երբ Հյուսիսային Կորեան շարունակում է բալիստիկ հրթիռների սադրիչ արձակումները, և միջուկային փորձարկման հավանականություն է առկա»,- հավելել են Սեուլում՝ նշելով, որ ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների բանաձևը ԱԽ-ում առաջին անգամ է մերժվում։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի նախագծով բանաձևի քվեարկության ժամանակ, որով նախատեսվում էր պատժամիջոցների խստացում ԿԺԴՀ-ի նկատմամբ, վետոյի իրավունքից օգտվել են Ռուսաստանը և Չինաստանը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԸնդդիմության առաջնորդն առաջարկել է փակել ԱՄՆ ռազմական օբյեկտները
Հաջորդ հոդվածըՋոնսոնն առաջարկել է դաշինք ստեղծել՝ ի հակակշիռ ԵՄ–ի