‘Սեպտեմբերի 21-ը տոն է բոլոր հայերի համար. Բակո Սահակյան ‘

1312

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին և ողջ հայ ժողովրդին` Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և մեր ողջ ժողովրդին` Անկախության տոնի առթիվ:

Այդ օրվա մասին հայ ժողովուրդը երազել է դարեր շարունակ: Եվ ահա արդեն 21 տարի է, ինչ Հայաստանի անկախ պետությունը կայացած իրողություն է ու իր արժանի տեղն է զբաղեցնում ժողովրդավարության ուղին բռնած աշխարհի մյուս երկրների շարքում:

Սեպտեմբերի 21-ը տոն է բոլոր հայերի համար` Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում, տոն, որը միավորում է մեզ մեկ գաղափարի շուրջ: Դա հզոր ու զարգացած Հայրենիք ունենալու վեհ գաղափարն է, հանուն որի իրենց կյանքն են զոհաբերել մեր ժողովրդի լավագույն զավակները, հանուն որի մենք պետք է շարունակենք պայքարել` ամեն օր ու ամեն ժամ մի քայլ առաջ գնալով նրա իրականացման ուղով: Պետք է պայքարենք միասին ու համախմբված` շարունակաբար ամրապնդելով ու կրկնապատկելով մեր հաղթանակներն ու հաջողությունները, նվաճումներն ու ձեռքբերումները:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ ու մեր բոլոր հայրենակիցներին պետական տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, բարօրություն ու բարգավաճում` ի փառս Մայր Հայաստանի պայծառ ու լուսավոր ապագայի»:

Նախորդ հոդվածը‘Իրանը պարծենում է, որ կարողացել է մատների վրա «ֆռռացնել» բրիտանական հետախուզությանը’
Հաջորդ հոդվածը‘Գարեգին Բ. Չնայած առկա մարտահրավերներին՝ պիտի շարունակենք զորացնել հայոց պետականությունը ‘