‘Սեպտեմբերի 23-ին կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը’

854

Սեպտեմբերի 23-ին Վլադիմիր Պուտինը Սոչիում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (Հայաստանի Հանրապետություն, Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ղրղզստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն, Տաջիկստանի Հանրապետություն) Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանին: Հաղորդում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:

Նախատեսված է քննարկել դաշնակցային փոխգործակցության հետագա ամրապնդման և ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի կատարելագործման հարցեր: Կվերլուծվի ՀԱԽ  դեկտեմբերյան (2012 թ.) նստաշրջանի և  Բիշքեկում ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի (2013 թ. մայիսի 28) որոշումների կատարման ընթացքը: Պետությունների ղեկավարները կքննարկեն ՀԱՊԿ զորքերի կառավարման մեխանիզմների նորացման ուղիները, ինչպես նաև՝ Կազմակերպության ավիացիոն ուժեր ստեղծելու հնարավորությունը:

Մեծ ուշադրություն կհատկացվի անդամ-պետությունների սահմանների պաշտպանության ապահովմանը, նախ և առաջ՝ 2014 թ. Աֆղանստանից արտասահմանյան ռազմական քանակակազմը դուրս բերելու կապակցությամբ:

Կներկայացվեն Կազմակերպության գործունեության գերակա ուղղությունները ՀԱՊԿ-ում Ռուսաստանի նախագահության ժամանակաշրջանում (նստաշրջանի ընթացքում նախագահությունը Ղրղզստանից կփոխանցվի Ռուսաստանին), հաղորդում է  Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Պահանջելու են Տիգրան Սարգսյանի և Տարոն Մարգարյանի հրաժարականը’
Հաջորդ հոդվածը‘Բագրատյանը կանխատեսում է ռուբլու միասնական գոտի’