Սերբիայի նախագահը վրդովվել է Լավրովի այցը խափանած երկրների գործողություններից

127

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը զայրացել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի ինքնաթիռի համար երկինքը փակած երկրների գործողություններից և հայտարարել է, որ Բելգրադը կշարունակի պաշտպանել իր անկախությունը և պահպանել ռազմական չեզոքություն, հաղորդել է Սերբիայի ղեկավարի վարչակազմը։

Սերգեյ Լավրովը Սերբիա թռիչքի արգելափակումը աներևակայելի իրավիճակ է անվանել և նշել է, որ արևմտյան երկրների նման արձագանքն իր այցին Բելգրադ խոսում է միայն մի բանի մասին՝ «Արևմուտքում գործերը հեչ լավ չեն»։

Ռուսաստանը և Սերբիան ակնկալում են, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և նրա սերբ պաշտոնակից Նիկոլա Սելակովիչի հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՏոկիոն հավանական է համարում ԿԺԴՀ-ում նոր միջուկային փորձարկումը
Հաջորդ հոդվածըՌուսաստանցի մուֆտիները կոչ են արել աղոթել Ուկրաինայում գործողության մասնակիցների համար