‘Սերդյուկովը կպատասխանի հետաքննության հարցերին’

579

ՌԴ պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովը ուրբաթ օրը կներկայանա Ռուսաստանի գլխավոր քննչական վարչություն՝ «Օբորոնսերվիսի» գործի շրջանակներում, և պատրաստ է պատասխանելու քննիչների հարցերին: Այդ մասին ИТАР-ТАСС-ին հայտնել է նախկին նախարարի փաստաբան Հենրիխ Պադվան:

Անցյալ տարվա դեկտեմբերին Սերդյուկովը հրաժարվել էր պատասխանել քննիչների հարցերին՝ փաստաբանի հիվանդության պատճառով, և նրա միջնորդությամբ՝ հարցաքննությունը հետաձգվել էր:

Հիշեցնենք, որ ՌԴ գլխավոր քննչական վարչությունը գործ է հարուցել պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող «Օբորոնսերվիս» ընկերությանը պատկանող անշարժ գույքի հետ կապված մեքենայությունների առնչությամբ՝ խարդախության, պաշտոնական դիրքի չարաշահման  հոդվածներով: Տվյալ գործի շրջանակներում կալանքի տակ են գտնվում  «Էքսպերտ» «Իրավական աջակցության կենտրոնի» նախկին ղեկավար Եկատերինա Սմետանովան և իր ամուսինը, ՌՕՈՒ մոսկովյան օկրուգի պահեստի նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Զակուտայլոն, իսկ պաշտպանության նախարարության գույքային փոխհարաբերությունների վարչության նախկին պետ Եվգենյա Վասիլևան տնային կալանքի տակ է:

Նախորդ հոդվածը’15-ամյա պակիստանցի իրավապաշտպան աղջիկը Սիմոնա դը Բովուարի մրցանակ է ստացել’
Հաջորդ հոդվածը‘ ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացվել’