‘«Սիվիլիթասում» իրականացվող ստուգումները կասեցվել են ‘

949

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով կրկին 30 աշխատանքային օրով կասեցվել են «Սիվիլիթաս» հիմնադրամում իրականացվող բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները: Այս մասին iLur.am-ին հայտնում են «Սիվիլիթաս» հիմնադրամից:

Պետական եկամուտների կոմիտեն Սիվիլիթաս հիմնադրամում հարկային ստուգումներ սկսել է իրականացնել 2012թ. հունիսի 22-ից: Հուլիսի 17-ին ստուգումների ժամկետը երկարաձգվել էր տասը օրով: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով նախ հուլիսի 21-ին, ապա օգոստոսի 29-ին 30 աշխատանքային օրով կասեցվել էին հարկային ստուգումները Սիվիլիթաս հիմնադրամում:

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգումները կարող են կասեցվել առավելագույնը 90 աշխատանքային օր ժամկետով:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը՝ աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստի կոչման համար պայքարում’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում ստեղծվելու է Հայ-Ռուսական հումանիտար կենտրոն’