‘Սի Ցզինպինը պաշտոնապես ընտրվել է Չինաստանի Կոմկուսի գլխավոր քարտուղարի պաշտոնում. Հաջորդ տարի նա կդառնա երկրի ղեկավարը’

1064

Ինչպես և սպասվում էր, այսօր Չինաստանի Կոմունիստական կուսակցության նորընտիր Կենտկոմը Սի Ցզինպինին հաստատել է գլխավոր քարտուղարի պաշտոնում, ինչը նշանակում է, որ Սի Ցզինպինը 2013 թ. մարտից կստանձնի Չինաստանի ղեկավարի պաշտոնը՝ քանի որ Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարը զբաղեցնում է նաև ՉԺՀ նախագահի պաշտոնը:

Հիշեցնենք, որ երեկ Չինաստանում ավարտվել էր երկրի Կոմունիստական կուսակցության XVIII համագումարը, որի արդյունքում ընտրվել է Կենտկոմի նոր կազմը: ՉԺՀ-ի գլխավոր քարտուղար Հու Ցզինտաոն պաշտոնապես հայտարարել էր համագումարը փակված:

Նախորդ հոդվածը‘Ջերմաստիճանը կշարունակի նվազել ‘
Հաջորդ հոդվածը‘Լատվիայի ԱԳ նախարարը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին’