‘Սկոլարին գլխավորեց Բրազիլիայի հավաքականը’

503

Լուիս Ֆելիպե Սկոլարին դարձավ Բրազիլիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչը: Այդ մասին այսօր տեղեկացրել են Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից հրավիրված մամուլի ասուլիսում:

Ֆուտբոլային աշխարհում Սկոլարին բավական մեծ հեղինակություն է վայելում: Նախկինում նա արդեն գլխավորել է Բրազիլիայի հավաքականը՝ 2001-2002  թվականներին եւ հենց նրա ղեկավարությամբ բրազիլական ընտրանին 2002 թվականին հռչակվեց աշխարհի չեմպիոն՝ հաղթելով բոլոր յոթ հանդիպումներում:

Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր մնաց, երբ նոյեմբերի 23-ին այն լքեց Մանո Մենեզեսը: Դրանից հետո նշվում էր, որ բրազիլական թիմի նոր մարզիչի անունը հայտնի կդառնա միայն 2013 թվականի հունվարին:

Նախորդ հոդվածը‘Փաստաբան. Վազգեն Խաչիկյանը մեղադրյալի կարգավիճակում հրաժարվել է ցուցմունք տալ’
Հաջորդ հոդվածը‘Վլադիմիր Կազիմիրով. Ստեփանակերտի օդանավակայանի բացման շուրջ աղմուկն արհեստական Է’