‘Սոչիում 240 շինարարներ կռվել են կեղտոտ գուլպաների պատճառով ‘

1425

Սոչիի Կրասնայա Պոլյանա բնակավայրում կառուցվող մարզա-զբոսաշրջային համալիրում նախօրեին կենցաղային հողի վրա բախում է տեղի ունեցալ օլիմպիական օբյելտների շինարարների միջեւ, տեղեկացնում է Interfax-ը:

Տեղաբնակների պատմածով, բախման պատճառը սենյակում եղած կեղտոտ գուլպաներն են եղել: Կռվին մասնակցել է 240 մարդ, հիմնականում Տաջիկստանի քաղաքացիներ: Դեպքի վայր են ժամանել պահակա-պարեկային ծառայության եւ ոստիկանության հատուկ ջոկատի եւ միգրացիոն ծառայության ներկայացուցիչները:

Երեքշաբթի առավոտյան երեք ավտոբուսներով Ադլերի դատարան են բերվել կռվի 238 մասնակիցներ: Նրանցից 10-ին տասօրյա բանտարկություն են տվել՝ «ոստիկանության աշխատանքի օրինական պահանջը չկատարելու» համար, մյուսներին կալանավորել են մեկ օրով:

 

 

Նախորդ հոդվածը‘ԲՀԿ-ը առաջարկում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին ‘
Հաջորդ հոդվածը‘Այս տարվա «Ոսկե գնդակը» կհանձնի Անդրեյ Շեւչենկոն ‘