‘Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի կարգը (տեսանյութ, ֆոտոշարք)’

1772

Քիչ առաջ Սուրբ Սարգիս եկեղեցում ավարտվել է Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի կարգը, որին մասնակցել են ինչպես Հայ ազգային կոնգրեսի աջակիցներն ու անդամները, այնպես էլ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հոգեհանգստի արարողության ավարտից հետո մարդիկ լուռ երթով շարժվել են դեպի Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ իրենց հարգանքի տուրքն են մատուցել մարտի 1-ի 10 անմեղ զոհերի՝ Տիգրան Խաչատրյանի, Զաքար Հովհաննիսյանի, Գոռ Քլոյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Գրիգոր Գևորգյանի, Դավիթ Պետրոսյանի, Արմեն Ֆարմանյանի, Սամվել Հարությունյանի, Տիգրան Աբգարյանի, Համլետ Թադևոսյանի հիշատակին:

Նախորդ հոդվածը‘WikiLeaks. Բանդիտական Հայաստան’
Հաջորդ հոդվածը‘WikiLeaks. Փետրվարի 26. Սերժի կրախը’