‘Ստեփանակերտի օդանավակայանը կշահագործվի երկու ամսից ‘

635

Լեռնային Ղարաբաղի հանրապետության կառավարությանն առընթեր Քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ թեեւ ներկայումս օդանավակայանում առկա են տեխնիկական խնդիրներ, բայց դրանք չեն կարող ազդել թռիչքների իրականացման վրա:

Ադբաշյանն ասել է, որ իրենք արդեն կապ են հաստատել համապատասխան սարքեր արտադրող կազմակերպությունների հետ, օրերս կուսումնասիրվեն եւ կկնքվեն պայմանագրերը, իսկ սարքերը տեղում կլինեն մոտ երկու ամսից, ինչից հետո էլ, այլ խնդիրներ չառաջանալու դեպքում, կսկսվեն իրականացվել Ստեփանակերտ — Երեւան չվերթները:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանում ԻԻՀ դեսպան. «Առաջին հերթին՝ պետք է վերադարձվեն ադրբեջանական հողերը» ‘
Հաջորդ հոդվածը‘ԱԳՆ. Դամասկոսի հայաշատ թաղամասում պայթյուններից հայեր չեն տուժել ‘