‘Սքոթլանդ-Յարդի հին շենքը կդառնա հինգաստղանի հյուրանոց’

758

Լոնդոնի Սքոթլանդ-Յարդ ոստիկանության նախկին կենտրոնակայանը կդառնա հինգաստղանի հյուրանոց, հաղորդում է AOL Travel-ը: Լոնդոնի ոստիկանությունն այստեղ է տեղակայված եղել 1829-ից մինչև 1890 թվականները: Հենց այստեղ է հետաքննվել փորոտիքող-Ջեքի գործը, այս շենքն են նկատի ունեցել Չարլզ Դիքենսն ու Արթուր Քոնան Դոյլը՝ լոնդոնյան ոստիկանության աշխատանքի մասին գրելիս: Galliard ընկերությունը հին Սքոթլանդ-Յարդը վարձակալել է 125 տարով և մտադիր է այնտեղ բացել 5-աստղանի հյուրանոց՝ 235 համարներով, այդ թվում՝ լյուքս, որոնց արժեքը մի գիշերվա համար կկազմի 10 հազար եվրո: Շենքի վերանորոգման վրա ընկերությունը նախատեսել է ծախսել 100 միլիոն եվրո, փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սնոուդենը քաղաքական ապաստան է խնդրել Բրազիլիայից’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը 1/3-ով նվազեցրել է գազի գինը Ուկրաինայի համար’