‘ Վալենտինի օրը տղամարդիկ սիրուհիների համար երկու անգամ ավելի գումար են ծախսում, քան՝ օրինական կանանց համար ‘

608

Երկակի կյանք վարող բրիտանացի տղամարդիկ ս.Վալենտինի տոնին սիրուհիների համար կրկնակի ավել գումար են ծախսում, քան՝ իրենց օրինական կանանց համար:

Հարցումը Մեծ Բրիտանիայում անց է կացվել մեծերի համար կայքերից մեկի պատվերով: Հարցմանը մասնակցել են 3256 բրիտանացիներ, ովքեր դավաճանում են իրենց կանանց:

Նրանց մեծ մասը ասել է, որ փետրվարի 14-ին սիրուհիների համար կծախսեն 200-300 ֆունտ, այնինչ կանանց համար՝ 50-100 ֆունտ: Հարցվողների 15 տոկոսն ասել է, որ ադամանդե քարով նվերներ ավելի շատ նվիրում են հենց սիրուհիներին, քան՝ կանանց, ներքնազգեստ նվեր ստանալու հարցում եւս սիրուհիները առաջատար են: Հարցումը ցույց է տվել նաեւ, որ երկակի կյանք վարող տղամարդիկ իրենց օրինական կանանց համար ավելի շատ ծաղիկներ ու կոնֆետներ են գնում, քան՝ սիրուհիների համար:

Ի դեպ, նույն հարցումը ցույց է տվել, որ ամուսիններին դավաճանող կանայք ս.Վալենտինի օրը ավելի առատաձեռն են. նրանք ավելի շատ նվերներ են գնում իրենց ամուսինների, քան՝ սիրեկանների համար: Կանանց պարագայում, գումարային հարաբերակցությամբ պատկերը ճիշտ հակառակն է. 200-300 ֆունտ ամուսիններին նվեր գնելու համար, եւ միայն 50 ֆունտ՝ սիրեկանների համար: 

Նախորդ հոդվածը‘Մարադոնան հինգերորդ երեխան է ունեցել’
Հաջորդ հոդվածը‘Նիկոլաս Քեյջը նորից փնտրելու է առեւանգված դստերը ‘