‘Վառելիքի տարան մաքրելու նպատակով մտել են նրա մեջ և թունավորվել’

988

«Սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ Քաջարանի Լեռնագործների փողոցում կառուցվող բենզալցակայանից բուժօգնության են տեղափոխվել 3 տղամարդ: Այս մասին հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել հունվարի 29-ին` ժամը 19.45-ին: ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ պարզվել է` նրանք նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, հիշյալ բենզալցակայանի վառելիքի տարան մաքրելու նպատակով մտել են նրա մեջ ու առաջացած գազերից թունավորվել և տեղափոխվել հիվանդանոց:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Վենետիկի քաղաքապետը հավանություն չի տվել Սանկտ-Պետերբուրգի հետ կապերը խզելու նախաձեռնությանը’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի տան դիմաց բնակարան են պահանջում’