‘Վենետիկի քաղաքապետը հավանություն չի տվել Սանկտ-Պետերբուրգի հետ կապերը խզելու նախաձեռնությանը’

700

Հունվարի 29-ին Վենետիկի քաղաքապետ Ջորջիո Օրսոնին հայտարարել է, որ, չնայած Սանկտ-Պետերբուրգի հետ համագործակցությունը դադարեցնելու՝ Վենետիկի քաղաքային խորհրդի նախաձեռնությանը, այնուամենայնիվ երկու քաղաքները գործընկերներ կմնան, հայտնում է РИА Новости-ն:

«Օգտակար և անհրաժեշտ է ամուր հարաբերություններ պահպանել այլ երկրների և դրանց մշակութային հաստատությունների հետ, նույնիսկ, եթե նրանց դիրքորոշումը մեզ հարազատ չէ կամ քննադատելի է »,-մեկնաբանելով իր որոշումը՝ հայտարարել է Օրսոնին:

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Վենետիկի քաղաքային խորհուրդը հավանություն էր տվել Սանկտ-Պետերբուրգի հետ 2006 թվականին կնքված համագործակցությունը դադարեցնելու առաջարկին: Քաղաքային խորհրդի նման նախաձեռնության առիթ էր  հանդիսացել ռուսաստանյան քաղաքի պատգամավորների կողմից վերջերս ընդունված օրինագիծը, որով արգելվում է նույնասեռականության քարոզ իրականացնել:

Նախորդ հոդվածը‘Դամասկոսում առևանգված հայն փրկագին վճարելուց հետո ազատ է արձակվել ‘
Հաջորդ հոդվածը‘«Լացիոն» պայքարից դուրս թողեց «Յուվենտուսին»’