‘
Վենետիկում արտակարգ նախազգուշացում է հայտարարվել՝ ջրի մակարդակի աննախադեպ բարձրացման վտանգի առնչությամբ: Տեղական օդերևութաբանների կանխատեսման համաձայն՝ չորեքշաբթի օրը ջրի մակարդակը կհասնի 140սմ-ի շեմին, ինչը նշանակում է, որ այդ օրը ջրի տակ կանցնի քաղաքի 60 տոկոսը, տեղեկացնում է ИТАР-ТАСС լրատվականը:
«Թեև «ջրի բարձրացման» այդ երևույթը կրկնվումէ մոտավորապես չորս տարին մեկ, այնուամենայնիվ, ներկա իրավիճակը բացառիկ է»,- ասել է Եղանակային տեսության կենտրոնի ղեկավար Պաոլո Կանեստրելին:
Վենետիկի քաղաքապետարանն արդեն հայտարարել է քաղաքացիական ծառայությունների կողմից հատուկ փրկարարական ծրագրի մշակման մասին, որը առաջնորդվելու է բնակչության առավել խոցելի շերտերին առաջնահերթ օգնություն մատուցելու սկզբունքով:
‘